Չնայած Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակին և արտակարգ դրությանը, հատկապես հանգստյան օրերին Երևանից դուրս գտնվող հանգստյան գոտիները մարդաշատ են լինում:
Սա Կոտայքի մարզն է. Գեղարդի վանական համալիրը, որը մշտապես գրավել է ոչ միայն հայաստանցիներին, այլև սփյուռքահայերին: Եվ չնայած այս տարի Հայաստանում զբոսաշրջիկներ չկան, սակայն հայաստանցիներն էլ հետ չեն մնում եւ անգամ արտակարգ դրության պայմաններում փորձում են կազմակերպել իրենց հանգիստը նաև այստեղ:
ArmLur.am-ը հարցում է իրականացրել վանական համալիրի տարածքում՝ փորձելով քաղաքացիներից պարզել՝ արդյոք չեն վախենում կորոնավիրուսով վարակվելուց եւ ինչու են այս իրավիճակում ամեն դեպքում մարդաշատ վայրեր այցելում:
Նկատենք՝ չնայած տարածքը մարդաշատ է եւ այցելուներ կան, սակայն դժգոհ են տարածքում ծառայություն իրականացնողները, որոնք մեզ հետ զրույցում նկատեցին՝ նախորդ տարի ավելի շատ էին վաստակում:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան
Կոտայքի մարզ