ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Բաղդասարյանն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել. անգամ չի կարողացել քայլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, վերջինս անգամ բավական երկար ժամանակ չի կարողացել քայլել: Ըստ մեր տեղեկությունների՝ Բաղդասարյանն  արտերկրում երկար ժամանակ բուժում է ստացել: Արդեն մի քանի օր է փորձում ենք այս տեղեկությունը պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավորներից՝ հասկանալու համար, թե այժմ որտեղ է Արթուր Բաղդասարյանը ու ինչ առողջական խնդիրների մասին է խոսքը:

ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանից փորձեցինք պարզել տեղեկությունը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Արթուր Բաղդասարյանն առողջ է, որեւէ խնդիր չկա: Մենք հաճախ ենք միմյանց հետ հանդիպում, քննարկումներ ունենում, քայլում ենք Երեւանում, հանդիպում տարբեր մարդկանց: Առողջական խնդիր չկա»: Մենք փորձեցինք նախկին պատգամավորից պարզել նաեւ, թե արդյոք Արթուր Բաղդասարյանը մտածում է քաղաքականություն վերադառնալու մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքականության վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել, շտապում է ու մեր հարցերին չի կարող պատասխանել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին՝ հեղափոխությունից հետո, Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե «Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը»: Նա հայտնել էր, որ զբաղվելու է հանրային գործունեությամբ և փորձելու է իր հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: «Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս