Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով, ցանկացած պահի:

Ի դեպ, մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք:Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

«ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.

37494XXXXXX 100,
կամ՝
374_ _XXXXXXX 100

որտեղ՝
37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)

Ծանոթություններ

• Լիցքավորման գումարն ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշվեկշռին:
• Արտարժույթի փոխարկումն իրականացվում է փոխանցման պահին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխարժեքով:
• Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հիմնական հաշվեկշռին գումարի փոխանցման ժամանակ գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 3.5% չափով:
• Գումարի լիցքավորում ասելով՝ պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում: Փոխանցված գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների ձևով:
• Կանխավճարային բաժանորդների համար վավերականության ժամկետը կախված է լիցքավորման գումարի չափից:
• Լիցքավորման գումարը նշվում է ռուբլով, որպես ամբողջ թիվ՝ առանց բացատի, կետի կամ ստորակետի՝ սկսած 20 ռուբլուց մինչև 10000 ռուբլի:
• «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն» և «Տելե2» օպերատորների բաժանորդները ստանում են պատասխան SMS հաղորդագրություն օպերատորի կողմից: Ի պատասխան հաղորդագրության՝ անհրաժեշտ է համաձայնություն տալ հաշվից նշված գումարը գանձելու համար: Դրանից հետո բաժանորդը ստանում է լիցքավորումը հաստատող հաղորդագրություն, ինչպես նաև ծառայության դիմաց գանձված վճարի մասին տեղեկացնող հաղորդագրություն:

###
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com




Լրահոս