Մագա Հարությունյանը թեեւ նկարահանվել է մի շարք սերիալներում եւ սիթքոմերում, բայց հանրության շրջանում առավել հայտնի դարձավ Տիկ-տոկ-ից: Դերասանուհին այժմ տիկ-տոկ-ում ունի ավելի քան 100 հազար հետեւորդ, ինչի մասին էլ խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:
-Մագա’, թեեւ հասցրել էիք նկարահանվել մի քանի նախագծերում, այնուամենայնիվ հանրությանն առավել հայտնի դարձաք տիկ-տոկ-ից։ ինչպե՞ս որոշեցիք գրանցվել տիկ-տոկ-ում եւ հոլովակներ տեղադրել այնտեղ։
– Տիկ-տոկ-ում գրանցվել եմ գրեթե մեկ տարի առաջ: Այս պահի դրությամբ ունեմ հարյուր հազար հետեւորդ: Տիկ-տոկ-ում գրանցվեցի, քանի որ աչքովս շատ էին ընկնում ու հասկացա, որ այսօր այն շատ ակտուալ է ու որոշեցի ինքս էլ գրանցվել ու ինձ փորձել:
-Մագա’, թեւե Ձեր ինստագրամյան էջը բացել եք ամիսներ առաջ, բայց արդեն ունեք բավականին հետեւորդներ։ Ինչքա՞ն եք կարեւորություն տալիս Ձեր կյանքում ինստագրամին, հետեւորդներին։ Ի՞նչ նշանակությունի ունի այն Ձեզ համար։
-Իհարկե իմ կյանքում շատ կարեւորություն եմ տալիս ինստագրամին, քանի որ առանց խաբելու կասեմ, որ այն ինձ համար գումար աշխատելու միջոց է:
-Հարցազրույցներից մեկում ասելք եք, թե «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է»։ Իսկապե՞ս այդպես է․․․
-Այո, ճիշտ է, ես շատ եմ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու կես կատակ, կես լուրջ, եթե ես մեկ վայրկյան ուշադրութայն կենտրոնում չեմ լինում ինձ մոտ ինչ-որ անհարմարություններ են առաջանում, սկսում եմ ընկնել դեպրեսիայի մեջ, եւ ինձ թվում է, թե ինչ-որ մի բան այնուամենայնիվ ինձ մոտ այն չէ: Դա չեմ կարող հիմա բացատրել բառերով: Ես միշտ սիրում եմ` թեկուզ քայլելուց ինձ նայեն: Չեմ կարող բացատրել, դա երեւի, թե հիվանդություն է: Ես սիրում եմ մարդկանց ուշադրության կենտրոնում լինել:
-Ձեր ծնողներն ինչպե՞ս են արձագանքում Ձեր գործունեությանը; Արդյոք նրանց դուր է գալիս այն ամենն ինչով , որ դուք զբաղվում եք։
-Ծնողներս դեմ չեն, հատկապես հիմա, երբ արդեն ինչ-որ մի տեղ իմ ոլորտում փորձում եմ կայանալ: Ժամանակին կարող է դեմ են եղել…Խորհուրդ են տվել օրինակ ուրիշ մասնագիտություն ընտրել, զբաղվել, բայց հիմա արդեն ոչ:
-Որտեղ եք ավելի շատ գումար վաստակում, որպես դերասան, թե՞ տիկ-տոկերում հանդես գալով։
-Այս պահին տիկ-տոկ-ում ավելի շատ գումար եմ աշխատում, քանի որ չկամ առհասարակ ոչ մի նախագծում, բայց հուսանք շուտով կունենամ լավ լուրեր:
-Առհասարակ ինչպե՞ս եք ընտրում թեման, ինչպե՞ս եք իրականացնում այդ ամենը։
-Հետեւում եմ արտասահմանյան բոլոր թրենդներին, կիրառում եմ դրանք ավելացնելով նաեւ իմ սեփական ձեռագիրը: Օրինակ` կան մտքեր, որոնք կոնկրետ ես եմ մտածել ու նկարահանել, բայց հիմնականում թրենդներն են ձեւափոխած, մեր հայկական հումորներն են, մի խոսքով` այդտեղ դժվար բան չկա:
-Որքան տեղյակ եմ բավականին մրցակցությունը մեծ է։ Առավելությունը հատկապես ինչի՞ վրա եք դնում։
-Ես հատկապես առավելությունը դնում եմ էջի կատիվության վրա, որովհետեւ մարդ կարող է ունենալ հարյուր, նույնիսկ երկու հարյուր հազար հետեւորդ, բայց այդ հետեւորդները լինեն պասիվ: Տիկ-տոկում ամենակարեւորը էջի ակտիվությունն է, «ախվատը», այլ ոչ թե «պադպիսկաները», իհարկե դրանք էլ իրենց դերն ունեն, բայց պետք է լինեն ակտիվ:
-Մագա’, այս պահին ինչ առաջարկներ ունեք, ինչ նորությունների սպասեն Ձեր հետեւորդները:
-Այս պահին ունեմ եի սիթքոմում նկարահանվելու եւ հեռուստաերիալում նկարահանվելու առաջարկ, բայց քանի որ վիրահատվել եմ, չգիտեմ, թե ինչքանով կհասցնեմ շուտ ապաքինվել, իսկ եթե դա շուտ չլինի չեմ նկարահանվի:
-Իսկ ի՞նչ վիրահատության եք ենթարկվել:
-Դիմել եմ քթի վիրահատության քանի, որ ունեցել եմ միջնապատի հետ կապված խնդիր, եւ դրա հետ միկտեղ նաեւ պլաստիկ միջամտություն է եղել: Ես մի քիչ բնույթով փոփոխական մարդ եմ եւ, եթե հիմա չանեի, ապա հետո հաստատ չէի անելու, դրա համար որոշեցի` քանի որ ունեմ հնարավորություն եւ կա ժամանակ, ապա անպայամն դիմել վիրահատության:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը