Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, իրենց տան բակում գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունն ստուգելու նպատակով ժամանած, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող օպերլիազորներ Դանիել Աթոյանից, Արմեն Ծատուրյանից և Կարեն Սարգսյանից տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին՝ գործունեություն ծավալելու համար որպես տնտեսվարող հաշվառվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժնում:
Դանիել Աթոյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ նրա նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն՝ ավտոլվացման կետի մոտից վերցնելով բահ՝ հարվածել է նրա աջ ձեռքին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի, արյունազեղման և քերծվածքի տեսքով: Նույն օրը ժամը 14:15-ի սահմաններում բահով հարվածներ է հասցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պատկանող Տոյոտա Կորոլլա մակնիշի 35 CG 908 հաշվառման օպերատիվ համարանիշի ծառայողական ավտոմեքենայի տանիքին, առջևի դիմապակուն և շարժիչի ծածկոցին:
Ք.Մ.