Բելգիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
«2020թ. օգոստոսի 24-ին Բելգիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: