«ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում:

Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի կողմից սահմանված նորմին:

Այսօր կարգազանց են գտնվել նաև մարզերի տնտեսավարողները. արձանագրվել են թերացումներ, որոնք, կրկնվում են գրեթե բոլորի մոտ. Չի իրականացվում աշխատակիցների ջերմաչափում, ոչ պատշաճ են կրում դիմակները, թերի են լրացվում ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանները, բացակայում են ախտահանիչ նյութերը նախատեսված վայրերում:




Լրահոս