Մինսկում դիմակավորված անհայտ անձինք սկսել են մարդկանց ձերբակալել եւ սրճարաններ ջարդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմակավորված անհայտ անձինք սկսել են ձերբակալել Մինսկի կենտրոնի Նեմիգե փողոցում գտնվող սրճարանի այցելուներին, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի է ունենում նախագահի օգոստոսյան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հերթական ակցիան, հաղորդում Է TUT.BY պորտալը:

«Նեմիգում դիմակավորված անհայտ անձինք կոտրել են սրճարանի ապակիները եւ ձերբակալել մարդկանց», – դեպքի վայրից հաղորդում է հեռուստաալիքի թղթակիցը:

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են զանգվածաբար ձերբակալել երկրի քաղաքների փողոցներ դուրս եկած ցուցարարներին: Այս պահին մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել։

Ամենամասշտաբային ակցիան տեղի է ունենում Մինսկում։ Ցերեկը նրա անցկացման վայր են մեկնել զրահատեխնիկա եւ ոստիկանության աշխատակիցներ։




Լրահոս