Սեպտեմբերի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա:

Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին:

Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն:

Հարգելի գործընկերներ, այժմ դուք արդեն կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ինքներդ հարցեր ուղղել բանախոսներին: Միակ պայմանը դիմակ դնելն է, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Բացի այդ, ասուլիսը ավանդաբար հեռարձակվելու է Facebook և Youtube սոցիալական ցանցերի մեր էջերում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով [email protected] էլ. հասցեով:

***

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը:

ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները.  մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները.  բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

***

Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կխոսի հակահամաճարակային սահմանափակումների արդյունավետության, դրանց մասնագիտական հիմնավորման, դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի, համավարակի երկրորդ ալիքի մասին:

Հրավիրում ենք լուսաբանելու:

Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ




Լրահոս