Խ. Սուքիասյանը առցանց հյուրանոցային պատվերների համակարգ է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

inLOBBY ընկերությունը իր գործունեության մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգը`  http://www.inLOBBY.com ։Նշվում է, որ նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների նորարարական և ավելի հարմարավետ ամրագրումը:”inLOBBY-ն հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և նույնիսկ տեսազանգի միջոցով և ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից:Համակարգի հյուրանոցային բազան արդեն համալրված է ավելի քան 120.000 հյուրանոցներով աշխարհի տարբեր երկրներից: Ընկերությունը վստահ է, որ այս համակարգը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհասփյուռ հայերի համար՝ նպաստելով նրանց անհատական և գործնական ծրագրերին inLOBBY-ն միտված է ամուր դիրքեր գրավել հյուրանոցային պատվերների համաշխարհային շուկայում` շարունակելով ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց թվում կլինեն առցանց ավիատոմսերի ձեռքբերման հնարավորություններ, ճանապարհորդական ամբողջական փաթեթների առաջարկ հաճախորդներին:Խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող այս նախագիծը կայացել է ՏՏ ոլորտի, բանկային, մարկետինգային կառույցների և առցանց հյուրանոցային սեկտորի լավագույն մասնագետների, ինչպես նաև Եվրոպայում, Ասիայում, հետխորհրդային պետություններում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ամերիկայում, Միացյալ Նահանգներում ընկերության ներկայացուցիչների համարձակ և արդյունավետ աշխատանքների շնորհիվ”,- ասվում է հաղորդագրությունում:inLOBBY ընկերությունը հատուկ ընդգծում է, որ համակարգի ստեղծման և կայացման գործում կարևորագույն դեր է ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարն է, ինչպես նաև ընկերության խոշոր բաժնետերը:




Լրահոս