ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԶԳՈՒՇԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի նախօրեին ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանում իր քաղաքացիներին զգուշացնում է հեռու մնալ հանրահավաքի տարածքից: Հավանաբար ՀԱԿ  հայտարարությունները, թե իրենք վճռական քայլերի նե դիմելու, մտագոհվելու առիթ են դարձել ԱՄՆ-ի համար։ Դեսպանությունը  իր քաղաքացիներին հիշեցրել է, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է սեպտեմբերի 30-ին Երեւանի կենտրոնում հանրահավաք եւ երթ անցկացնել։Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս զգույշ լինել եւ այդ ժամերին զերծ մնալ քաղաքի այդ հատվածում գտնվելուց, քանի որ հնարավոր են տրանսպորտային խցանումներ։”Հիշեցնում ենք, որ նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է հանկարծակի վերածվել բախման, եւ հնարավոր է բռնություն կիրառվի առանց զգուշացման”,- ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։ Կոչ է արվում նաեւ հնարավորինս հեռու լինել հանրահավաքների վայրից եւ հետեւել մամուլի հրապարակումներին՝ զարգացումներին տեղեկացված լինելու համար։




Լրահոս