«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայից պետք է արգելել առաջին հերթին բրենդային ապրանքների ներմուծումը, մյուս ապրանքների վրա էլ պետք է բարձրացնել մաքսատուրքերը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Export Armenia» ՀԿ հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
Վերջինիս խոսքով՝ առաջին հերթին պետք է արգելվի բրենդային պատրաստի արտադրանքի ներմուծումը՝ կոշիկ, շոր։ «Շորն ու կոշիկը վերջնական սպառում ունեն ու ոչ մի արդյունք Հայաստանի տնտեսությանը չեն տալիս։
Չինական կոշիկ կա ավելի էժան։ Մանավանդ որ՝ շոր ու կոշիկի ներմուծման 70 տոկոսը Չինաստանից է, 30-ը՝ Թուրքիայից։ Այսինքն՝ արգելելով ոչ մի բան մենք չենք կորցնի, այդ 30 տոկոսը կգնա Չինաստան։ Նարնջի ներմուծման 80 տոկոսը Թուրքիայից է։ Ոչինչ, որ նարինջը 100 դրամ կթանկանա, կամ չենք ուտի»,- ընդգծեց Ստեփանյանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: