«Հանուն պապայի եմ կարդում ընկեր Գրիգորյան». Վարդենիսում աշակերտները ոգևորված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ այս օրերին դասերն անցկացվում են հեռավար տարբերակով:

«Մենք դպրոցում ենք, կատարվում է շուրջօրյա հերթապահություն: Կա ոգեւորություն երեխաների մոտ, նրանց մեջ կա այն ուժը, որ թեկուզ այս պայմաններում իրենք դասերը սովորում են: Օրինակ, երեկ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. 2-րդ դասարանի երեխա կա, ում հայրիկը ծառայության մեջ է, երբ ինքը հայրիկի հետ խոսել է, հայրն ասել է լավ սովորի, անմիջապես ուսուցչուհու հետ կապի մեջ է եղել ու դասը վարժ է կարդացել, ապա՝ ասել՝ «հանուն պապայի եմ կարդում ընկեր Գրիգորյան»: Հանուն պապայի լավ է սովորում ու կարդում: Իսկ ընկեր Գրիգորյանն էլ գրեց՝ «կեցցես իմ քաջ աղջիկ»:
Ս.Հ.




Լրահոս