Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից:
Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է.
– ZOOM, SKYPE, VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում [Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ.,ներառյալ]),
– 3 ԳԲ ինտերնետ,
– 200 րոպե (ցանցիներսում, հայաստանյան օպերատորներիցանցեր, Արցախիցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍՌուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ)
– 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպիհայաստանյանբջջայինցանցեր ուղարկելու հնարավորություն:
Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ:
Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար համեցեք սպասարկման կենտրոն: