Այսօր առավոտից նորից վերսկսել են իրենց հարձակողական գործողություններոը՝ հարավում և հյուսիսում: Հայկական կողմը նրանց հետ է շպրտել ելման դիրքերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ հատկապես: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ այսօր Շուշիի եկեղեցու ուղղությամբ հակառակորդի հարվածների հետևանքով կան նաև քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ, որոնց մասին դեռ տեղեկություններ չեն հրապարակվել: «Ունենք 93 քաղաքացիական վիրավոր, 20՝ զոհված, ևս 1-ը՝ ՀՀ տարածքում, ավերված 4600 մասնավոր գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ (տվյալներ առ մինչև ամսի 7-ը)»:
Մանրամասները՝ տեսանյութում