ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային տրանսպորտը՝ իրար շնչի, խցկված. կորոնավիրուսի թվի աճի իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետի պաշտոնը բախտի բերմամբ զբաղեցնող Հայկ Մարությանը դեռ չի շտապում կյանքի կոչել «մահաբեր» գազելները ավտոբուսներով փոխարինելու իր խոստումները: Բայց սա հարցի մի կողմն է. այլ հարց է այն, որ հասարակական տրանսպորտn աշխատում է գերծանրաբեռնված՝ խցկված, իրար շնչի, հակահամաճարակային նորմերը խախտելով, այն դեպքում, երբ կորոնավիրուսի վարակման միջին քանակը գերազանցում է օրական 1000 մարդը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք:

Բայց արի ու տես, որ քաղաքային իշխանությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ այս խիստ վտանգավոր խնդիրը ամենեւին էլ չի մտահոգում:

Օրինակ, գործող կարգով միկրոավտոբուսներում արգելված է կանգնած ուղեւորների փոխադրումը։ Ուղեւորների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը: Եւ քաղաքապետը, այս առաջնահերթ խնդիրը թողած, Աստծուն է հայտնի, թե ինչով է զբաղված:

Քաղաքային տրանսպորտի վերջին օրերի վիճակը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Հուսանք՝ այս կադրերը չեն վրիպի քաղաքապետի եւ իր ղեկավարած աշխատակազմի ուշադրությունից, եւ նրանք, ի վերջո, դուրս կգան իրենց հարմարավետ աշխատասենյակներից և հարցին լուծում կտան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս