Նախագահը հրամանագիրը ստորագրեց․ Արմեն Աբազյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Հայտնել էինք նաև, որ ԱԱԾ նոր տնօրեն կնշանակվի  գնդապետ Արմեն Աբազյանը։ Նա այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է հրամանգրերը, ըստ որոնց Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»:

Արմեն Աբազյան

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

 




Լրահոս