Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը նոյեմբերի 10-ի առավոտյան մեծ թվով մարդկանց հետ մտել էր խորհրդարան: Նա նստել էր ԱԺ նախագահության աթոռին՝ եռագույնը ուսին:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։
«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։
Մեզ հայտնի դարձավ, որ նա Շենգավիթում էր ապրում եւ հիմա իրավապահները քննում են՝ ինքն է իրեն գցել, թե իրեն գցել են, կպարզի քննությունը: Փաստ է մեկ բան, որ նրա դին գտել են կամրջի տակ: