ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչների մի մասը, որը պատերազմական դրությամբ պայմանավորված դուրս էին եկել գյուղից, այս օրերին աստիճանաբար հետ են վերադառնում:
Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հանգիստ վիճակ է: «Հանգիստ իրավիճակ է, չենք կրակում, իրենք էլ չեն կրակում: Մարդիկ անհանգստացած են, հետ են գալիս… Գյուղի ժողովուրդը, երեխաները գյուղում չէին ապրում, հիմա հետ են գալիս»,- փոխանցեց Բենիամին Պողոսյանը:
Սյունէ Համբարձումյան