Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը:
Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս: