ՀՀ արտգործնախարարը Ջորկաեֆին շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին աջակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին: Այս մասին Այվազյանը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ընդունեցի Բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայում հայ համայնքին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար, ինչը խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների միջև ամուր և եղբայրական հարաբերությունները»,- գրել է Այվազյանը:

Յուրի Ջորկաեֆը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27-ին՝ ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռով:




Լրահոս