ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո. Արմեն Սարգսյանն ակտիվացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Նկատենք՝ դեկտեմբերի 8-ին էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։

Նույն օրը Արմեն Սարգսյանը  Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս