Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ չի ստացվում պայքարել փողոցային առեւտրի դեմ։ Մայրաքաղաքի փողոցներից առեւտուրն այդպես էլ չի վերանում: Երեւանի բոլոր վարչական շրջաններում փողոցային առեւտուրը եռում է:
ArmLur.am-ը այս անգամ եղավ Արաբկիր վարչական շրջանում. Կոմիտասի պողոտայում, անմիջապես շուկայի հարեւանությամբ, փողոցում մարդիկ վաճառում են միրգ, ձուկ, կանաչի, սոխ, կարտոֆիլ, անգամ սպիտակեղեն:
Փոխարենը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու իր աշխատակազմը ողջ տարվա ընթացքում գրեթե չաշխատեց: Բնականաբար այս ամենի արդյունքում ոչ միայն Երեւանի փողոցները չեն մաքրվում, այլեւ՝ փողոցային առեւտուրն է ակտիվացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան