ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ճակատեն գյուղում տիրող իրավիճակին, ասաց.
«Երեկ չէ անցած օրն էի Ճակատենում, չեմ նկատել, որ խուճապ լինի, պարզապես բողոքեցին, որ կապ, հեռուստացույց չունեն, բայց խուճապ չկա: Դա ոչ էական հարց է, նույնիսկ չեմ էլ հետաքրքրվել դրանով, անտենա է էլի, ենթադրենք երկու մետր էս կողմ… ենթադրենք մի քանի մետր կտեղափոխեն, հարցը կլուծվի: Կապի միջոց չունեն, մի քանի օրից կլինի: Ճիշտն ասած՝ ինձ ասացին, որ հեռուստացույց չկա, կապ չկա, մի քիչ ես զայրացա, որովհետեւ իրականում դա բողոքելու, դժգոհելու բան չի, վերջ ի վերջո պատերազմական վիճակում ենք գտնվում, հիմա մենք սահմանների ամրապնդման առաջնահերթության խնդիր ունենք, դա դժգոհելու բան չի»:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը
Մանրամասները՝ տեսանյութում