Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
«Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն: Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300.000 ՀՀ դրամ:
Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- տեղեկացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։