Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում:

«Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին»,- ասված է հաղորդագրությունում:

Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում:

«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք: Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը: Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- գրել է Մարտիրոսյանը:

Ստեփանակերտի Մայր տաճարում պատարագը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ:




Լրահոս