ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանն Ամանորից հետո. վարչապետն ակտիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Նկատենք, վարչապետի պաշտոնական կայքի համաձայն, սա Փաշինյանի երկրորդ այսպիսի պաշտոնական զրույցն է: Հունվարի երեքին Փաշինյանն ընդունել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը:

Նույն օրը Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:

Միևնույն ժամանակ էլ պարզ դարձավ, որ Փաշինյանն ինքնամեկուսացած է եւ երեկ չի մասնակցել Սուրբ պատարագին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս