Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mehr լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ եւ տեւելու են երկու օր: Իրանը կանոնավոր կերպով զորավարժություններ Է անցկացնում:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) ստորգետնյա հրթիռային բազա Է շահագործման հանձնել Պարսից ծոցի ափին: Հաղորդագրությունը հայտնվել Է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման եւ մամուլում այն շահարկումների ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող Է հարված հասցնել Իրանին մինչեւ հունվարի 20-ին իշխանության իր ժամկետի լրանալը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ հայտնել Էր, որ ԱՄՆ-ն Իրանի սպառնալիքներից հետո տարածաշրջանում Է թողել «Նիմից» ավիակիրը, որը պլանավորվել Էր դուրս բերել այնտեղից:
2020 թվականի հունվարի սկզբին Իրանում գեներալ Քասեմ Սուլեյմանի զոհվելու տարելիցի լույսով սաստկացել Է հակամերիկյան հռետորաբանությունը եւ ավելի ու ավելի հաճախ են սկսել նախազգուշացումներ հնչել ԱՄՆ-ի հասցեին՝ գրոհի դեպքում:
Այսպես, ըստ Tasnim գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆարին կոչ Է արել ԱՄՆ-ին՝ խուսափել սխալներից, հայտարարելով, որ Իրանի զինվորականները կարող են ջրասույզ անել ամերիկյան ավիակիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: