ՀՀՇ նախագահ, նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանը Սնանկության դատարանի կողմից սնանկ ճանաչվեց: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է բանկերից մեկի դիմումը եւ Արարատ Անուշավանի Զուրաբյանի ճանաչել սնանկ:
Դատարանի որոշմամբ արգելանք է դրվել Արարատ Զուրաբյանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
Հայտնել էինք, որ ՀՀՇ նախագահ, Երևանի Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի դեմ հայց է ներկայացվել Սնանկության դատարան: ՀՀ բանկերից մեկը դեկտեմբերի 7-ին դիմել էր սնանկության դատարան պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի Արարատ Զուրաբյանին:
ԱԺ նախկին պատգամավորը բանկից գումար էր վերցրել, հետագայում այն չի կարողացել վճարել եւ բանկը դիմել է դատարան վերջինիս սնանկ ճանաչելու հիմքով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀՇ նախագահը բանկին պարտք է եղել 5 միլիոն դրամ: Այս գործը մակագրվել էր սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին, որն էլ բավարարեց բանկի հայցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփինե Թովմասյան