Հայաստանում նախորդ տարի սկսած թանկացումները այս տարի շարունակվել են: Թանկացել է հացը, ձեթը, մսամթերքը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդատեսակներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 4.5 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս թանկացմանը նպաստել է բանջարեղենի եւ մրգի թանկացումները:
Միայն բանջարեղենը մեկ ամսում թանկացել է 23 տոկսով: Օրինակ լոլիկի մեկ կիլոգրամն այսօր գերազանցում է 1100 դրամը: Անցնենք յուղերի եւ ճարպերի շուկային. պարզվում է արեւածաղիկի ձեթը հունվարին նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է 6.7 տոկոսով, իսկ ահա մեկ տարվա ընթացքում ձեթը թանկացել է 44.3 տոկոսով: Հացն է թանկացել՝ 1 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենն ու ձավարեղենը մեկ տարվա ընթացքում թանկացել են 8.4 տոկոսով: Գնաճ արձանագրվել է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. առաջին անհրաժեշտության այս սննդատեսակների գները բարձրացել են 0.9 տոկոսով: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.7 տոկոսով:
Մսամթերքը եւս թանկացել է. ArmLur.am-ը տեղեկացավ, որ մսամթերքի գինը բարձրացել է 0.2 տոկոսով: Մասնագետների պնդմամբ, այս տարի մսամթերքի գինը բարձրանալու է, քանի որ հանրապետությունում արոտավայրերի կորստի պատճառով անասնակերի ապահովման խնդիր է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.