Հանրապետության հրապարակից «ապամոնտաժվեց» տեղադրված վրանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժվել» է: Այս մասին հայտնում են շարժման ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ վրանները հրապարակում տեղադրվել էին դեռ դեկտեմբերի 22-ին։

Նշենք, որ ArmLur.am-ը դեռևս հունվարի 21-ին գրել էր, որ հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ փորձելով պարզել՝ ով է դիմել վրանի տեղադրման հարցով եւ որքան ժամանակով է թույլտվություն տրված: Երեւանի քաղաքապետարանը ArmLur.am-ի հարցին ընդհանուր է պատասխանել՝ առանց կենտրոնանալու հենց վրան տեղադրելու փաստի վրա: Մասնավորապես, քաղաքապետարանից հայտնել էին, որ 2020թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացի Աշոտ Սիմոնյանի, այնուհետև ՀՀ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից պարբերաբար քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն Հանրապետության հրապարակում շտապ հավաքներ կազմակերպելու վերաբերյալ: 2020թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 20-ը իրականացված հավաքները մինչև 100 մասնակից ունեցող հավաքներ են, որոնց մասին նույնպես քաղաքապետարանը տեղեկացվել է, իսկ մինչև 100 մասնակից ունեցող հավաքների դեպքում՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն իրազեկում ներկայացնել պարտադիր չէ»։ Այսինքն՝ վրան տեղադրելը քաղաքային իշխանությունները համարել էին հավաք։




Լրահոս