ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետությունն իրավունք ունի կրակելու». ինչպես են ընդդիմադիր ուժերն արձագանքում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ընդդիմության պայքարին եւ անհնազանդության ակցիաներ սկսելու նրանց որոշմանը: Իշխանական խմբակցության պատգամավորը նաեւ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, թե՝ «եթե քաղաքացիները մտածում են, որ շենքերը պետք է գրավեն, պետք է մտածեն, որ իրենց վրա կարող են կրակել»:

Եվ ահա, ArmLur.am-ը այս հարցով փորձեց մեկնաբանություն ստանալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից: Միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից չկարողացանք մեկնաբանություն ստանալ այդ թեմայով, նրա մամուլի խոսնակ Անի Գասպարյանը հայտարարեց, թե իրենք չեն մեկնաբանում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները: Սակայն մեզ հաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

Հավելենք, որ այսօրվանից ընդդիմադիր ուժերն անհնազանդության ակցիաներ են սկսում: Եվ այսօր այն կմեկնարկի Արաբկիրից:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս