Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ Համապատասխան որոշումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր, դրանք հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։

Հանրային հեռարձակողի խորհուրդը, Տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն, հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինն է: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից՝ նախագահ և 6 անդամ: Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը` 6 տարով:




Լրահոս