Armenian text to speach

Վրաստանի վարչապետը երկրում ռուսաֆոբիայի հրահրումը անվանել է ինքնիշխանության դեմ հարձակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ռուսաֆոբիայի արհեստական ​​հրահրումը որակապես նոր փուլ է ներկայացնում արտաքին ուժերի կողմից վրաց ժողովրդի և երկրի ինքնիշխանության դեմ հարձակման մեջ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել դիվերսիայի հոդվածով, այն բանից հետո, երբ առցանց տարածվել էին կեղծ հաղորդագրություններ երկիր ժամանող ռուս զբոսաշրջիկների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին։

«Կարծում եմ՝ հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է ծառայում «դիպստեյթի»՝ Վրաստանում իր սեփական գործակալների միջոցով արհեստականորեն ռուսաֆոբիա հրահրելու ծրագիրը: Սա Վրաստանի, վրաց ժողովրդի և նրա ինքնիշխանության դեմ հարձակման որակապես նոր փուլ է, որը միաժամանակ զարգանում է մի քանի ուղղություններով», – ասել է վարչապետը ճեպազրույցի ժամանակ։




Լրահոս