Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ), հայտնում է նախագահի աշխատակազմը:
«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումները նախագահի առարկությունների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան», – ասված է հայտարարության մեջ:
Իսկ ինչ է սա ենթադրում եւ ինչու Արմեն Սարգսյանը նման կերպ վարվեց: Առմլուր.էմ ը այս հարցերի շուրջ զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.