ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ  Մարգարյանը իր վարած  Volvo մակնիշի  բեռնատարով Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի  Ծաղկավան գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Վթարի հետեւանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Իջեւան» բժշկական կենտրոն։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ վարկային պատմությունը հնարավոր է մաքրել արդյոք: Եթե այո,  ապա ինչպե՞ս:

Համեստ Արզումանյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, «վարկային պատմությունը»  Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ?ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետի համաձայն՝  հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:

Սաթեն Մովսիսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարոմ) Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում,

5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում.

Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից եւ ծառայության տեւողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ անկախ ժամանակաշրջանից մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերոնշյալ կենսաթոշակը նշանակվում է նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները:

 

 

 




Լրահոս