Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաև նշել է, որ պատվաստումը պետք է լինի կամավոր:
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրությունն է, սեփական որոշումը: Ի դեպ, ես ինքս պատրաստվում եմ դա անել վաղը»,- կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ վիդեոկոնֆերանսի ժամանակ ասել է նա: