Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա. Մովսես Հակոբյան. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի­անգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտան­գին՝ գեներալը վստահու­թյուն հայտնեց.

-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ու­զում:

Այսի՞նքն:

-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:

Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություն­ներ չունե՞ք:

-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողու­թյուններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս