Խորհրդարանն այսօր 79 կողմ 36 դեմ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը:
Իսկ ովքեր դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին նախագծերի փաթեթին.
Դեմ են քվեարկել՝
Վարդան Աթաբեկյան,
Աննա Գրիգորյան,
Արթուր Գրիգորյան,
Տիգրան Ուրիխանյան,
Արման Աբովյան,
Վահե Էնֆիաջյան,
Իվետա Տոնոյան,
Գևորգ Պետրոսյան,
Շաքե Իսայան,
Արտյոմ Ծառուկյան,
Կարինե Պողոսյան,
Սողոմոն Սողոմոնյան
Քաջիկ Գևորգյան,
Արայիկ Աղաբաբյան,
Նորա Առուստամյան,
Հրանտ Մադաթյան,
Դավիթ Մանուկյան,
Ջանիբեկ Հայրապետյան,
Նաիրա Զոհրաբյան,
Անի Սամսոնյան,
Հարություն Բաբայան,
Արմեն Եղիազարյան,
Աննա Կոստանյան,
Կարեն Սիմոնյան,
Սրբուհի Գրիգորյան,
Սարգիս Ալեքսանյան,
Գուրգեն Բաղդասարյան,
Գեւորգ Գորգիսյան,
Էդմոն Մարուքյան,
Ստեփան Ստեփանյան,
Էդվարդ Անդրեասյան,
Ռուբիկ Ստեփանյան,
Տարոն Սիմոնյան,
Հրանտ Այվազյան,
Սարիկ Մինասյան:
Ձեռնպահ են քվեարկել՝
Գոռ Գևորգյան,
Սերգեյ Բագրատյան:
Հիշեցնենք՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխությունների էր ենթարկվել․ բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները, այլ ոչ լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը։ Օրենքով չի ամրագրվելու նաև ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները, դրանք կկարգավորեն բուհերը։
Նախագծում, սակայն, չի փոխվել բուհերի կառավարման խորհուրդների կազմի վերաբերյալ դրույթը։ Խորհուրդների 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։ Այս դրույթը դժգոհություն էր առաջացրել բուհերում, թե այդպիսով նվազում է նրանց ինքնավարությունը։
Ն.Հ.