Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1029 նոր դեպք, մահացել է 26 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1029 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201158 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 894461 վերջին մեկ օրում` 4589 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16357 պացիենտ. Մեկ օրում նվազել է 114-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 180160 անձ` վերջին մեկ օրում 1117 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3697 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 944 է:




Լրահոս