ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում Ընտրական օրենսգրքին. իշխանությունները նոր որոշում ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայրենի իշխանությունները մինչև ապրիլի 20-ը կստանան ԵԽ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունը` ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունները կքվեարկեն նոր ԸՕ-ն, այն կընդունվի այս խորհրդարանի կողմից, բայց ուժի մեջ կմտնի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո: Մենք տեղեկացանք, որ հնարավոր է Վենետիկի հանձնաժողովը օնլայն տարբերակով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ լսումներ անցկացնել, որպեսզի այն հարցերը, որոնք հետաքրքրում է հանձնաժողովին, ուղղի պատգամավորներին ու նոր եզրակացություն ներկայացնի: Այս պահին դեռեւս իշխող ուժի պատգամավորներն էլ չգիտեն, թե ինչպիսին կլինի եզրակացությունը, սակայն սպասում են դրական արդյունքի:

Այսինքն այս անգամ ընտրությունները կլինեն հին ընտրական օրենսգրքով, միայն կփոխվի ընտրակարգը՝ վերացնելով ռեյտինգայինը։ Եվ իշխանությունները մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել այն։ Իշխանությանը նա մեսիջներ է ուղղարկել, որ այդ հարցով ՍԴ-ին չի դիմելու:Ամեն դեպքում այս պահին իշխանությունների գլխավոր խնդիրը դարձել է ոչ թե Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն ունենալը, այլ ՀՀ նախագահին համոզելը: Եվ քանի որ նրանք հասկացել են՝ դա բարդ է լինելու, հայրենի իշխանությունները նպատակ ունեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին «տալ», այն կստորագրի Միրզոյանն ու հարցին կտրվի ցանկալի լուծում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս