Մեր հանրապետությունում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել։ Մյուս կողմից, Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ բնականաբար քարոզարշավի ընթացքում կլինեն այցեր ՀՀ համայնքներ, հանդիպումներ՝ բնակիչների հետ, ձեռքսեղմումներ, ինչը կորոնավիրուսի պայմաններում հակահամաճարակային կանոնների խախտում է: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վարչապետի աշխատակազմը իր հետ քննարկել է այս իրավիճակում նման հանդիպումներ կազմակերպելու պայմանները:
Կհիշեք՝ մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արագածոտնի մարզ էր գնացել՝ համայնքային այցերի, հանդիպել մարզի բնակիչների հետ: Նրանք եղել են մի քանի գյուղերում, հավաքներ անցկացրել, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում եւ անկաշկանդ ձեռքով բարեւում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ: վարչապետը մարտի 1-ին եւս բազմամարդ հանրահավաք էր անցկացրել:
Ստացվում է, որ քաղաքացին կարող է գնալ, մասնակցել հանրահավաքին, իսկ թե ով պետք է վերահսկի ինչպես են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները, պարզ չէ:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում