Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական հետախուզությունը վկայում է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների կողմից էներգետիկ շուկաները սեփական շահի համար մանիպուլյացիայի ենթարկելու լայնածավալ փորձերի մասին։
«Մեր հետախուզական տվյալները վկայում են էներգետիկ շուկաները մանիպուլացնելու լայնածավալ փորձերի մասին։ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները լրատվամիջոցներն օգտագործում են գների վրա անձնական շահերից ելնելով ազդեցություն գործադրելու համար։
Իսրայելի կողմնակիցներն էլ, օգտվելով չափազանց լավատեսական կանխատեսումներից, հրահրում են պատերազմը»,- X սոցիալական ցանցi իր պաշտոնական էջում գրել է Արաղչին։

















































































