Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն գրել էր, որ վարչապետն այցելել է Շուռնուխ, սակայն գյուղացիներից գրեթե բոլորը փակել են իրենց դռները․Նիկոլ Փաշինյանը կարողացել է ընդամենը մեկ երկու տուն մտնել՝ իր հետ տանելով քաղրցրավենիք և լուսանկարվել է այդ ընտանիքների հետ։ Փաշինյանը խնդիր է դրել ապացուցելու բոլորին, որ Սյունիքում իրեն ընդունում են և որևէ խնդիր չունի նա որևէ մարզում։