Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 70 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն Արցախում հասել է 23 453-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 628 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 998 քաղաքացու հետազոտություն, որից 744-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան: