ՈՒԵՖԱ-ն փոխել է Եվրո-2020-ն ընդունող մի քանի քաղաքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, փոփոխության է ենթարկել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների ցանկը:

Այն բոլոր հանդիպումները, որոնք պետք է կայանային Բիլբաո քաղաքում, կանցկացվեն Սևիլիայում: Իսկ Դուլինում կայանալիք խաղերի հիմնական մասը կընդունի Սանկտ-Պետերբուրգը, ևս մեկը կկայանա Լոնդոնում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:




Լրահոս