ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծագումով ադրբեջանցին Երևանում ծառեր է հատում. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան 70 հասցեի այգում արդեն մի քանի օր է՝ լարված է. հատվել են ծառերը, տեղահան են արվել խաղարանները: Բնակիչների խոսքերով հողատարածքի եւ ծառերի հատման հեղինակը Իրանի Իսլամական Հանրապետության գրանցում ունի, բայց ազգությամբ ադրբեջանցի է: Սակայն Բաղրամյան 70 հասցեի բնակիչներին զայրացրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անտարբեր գործելաոճը:

ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը հիշեց քաղաքապետ Հայկ Մարությանի խոստումները՝ քաղաքը կանաչապատելու մասին:

Ավելին, քաղաքապետը չի բարեհաճել այս խնդրի շուրջ անձամբ բնակիչների հետ խոսել, նրանց պատասխանել է մամուլի խոսնակի շուրթերով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ծառերի հատումից հետո, բնակիչները հարեւան տարածքում են տնկիներ դրել:

Հ.Գ. Պատրաստ ենք հրապարակել նաեւ երկրորդ կողմի տեսակետը:

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս