«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղի մեկնարկը երկրպագուների դժգության պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ընդունի «Լիվերպուլին», սակայն խաղի մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Sky Sports-ը հայտնում է, որ անգլիական Պրեմիեր-լիգան հաստատել է, որ երկրպագուների՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի մոտակայքում երկրպագուների բողոքների պատճառով խաղի մեկնարկը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Նշվում է, որ մրցավարները ժամանել են մարզադաշտ, բայց դեռևս չգիտեն, երբ կսկսվի խաղը։ Թիմերը, աղբյուրի փոխանցմամբ, մինչև հիմա գտնվում են հյուրանոցում և չեն կարողանում լքել այն։

Խաղի մեկնարկից առաջ հազարավոր երկրպագուներ բողոքի ակցիա են իրականացրել ղեկավարության դեմ։




Լրահոս