Ադրբեջանական կայքերը հաղորդում են հայ գերիների վերադարձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանից ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում: «Flightradar» կայքի փոխանցմամբ՝ օդանավը ռուսական բանակի Antonov An-148 մոդելի է: Դրան զուգահեռ ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածում, թե Ադրբեջանը գերությունից ազատել է 3 հայերի:

Ադրբեջանական ծառայությունն անգամ անուններ է հրապարակել՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան: Նշվում է, թե նրանց ուղեկցելու է  ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուսամ Մուրադովը:

ArmLur.am-ը փորձում է այս տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս