«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ». ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ ArmLur.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քաղաքական ներկա իրավիճակի եւ այլ հետաքրքիր  թեմաների շուրջ:

 

«Կարծում եմ՝ ամենակարեւորը շատ լուրջ մոտենալն է ընտրություններն եւ առաջին հերթին ընտրողների կողմից սթափ գնահատել  բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, այն կադրային  քաղաքականությունը, որը պատրաստվում են անել, մտածեն ավելի շատ ուղեղով, քան զգացմունքներով: Վերջիվերջո մենք պետք է հականանք, որ ժողովուրդը չի կարող զբաղվել  ամեն տարի ընտրություններով, եւ որպեսզի մենք դրանց անդրադառնանք չորս-հինգ տարին մեկ, ապա ամեն մեկս պետք է զբաղվենք մեր գործով, պետք է հասկանանք, որ մեր ազգի փրկիչը ոչ թե պետք է լինեն թագավորները, այլ պետք է լինեն կառավարիչները, եւ այստեղ շատ կարեւոր է, թե ինչքանով են այդ կառավարիչները լինելու ռեալ մտածող, պրոֆեսիոնալ: Ես չեմ կարող ասել, որ հարյուր տոկոսով համոզված եմ, որ ընտրությունները կկատարենք սթափ մտածելով, բայց, այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում»,-ասում  է մեր զրուցակիցը:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ ցավոք սրտի, մեր փորձը ցույց է տվել, որ  ժողովուրդն ընտրություններին մասնակցում է՝ այլ սկզբունքներից ելնելով, այլ նպատակներ հետապնդելով, ինչը մեզ համար վերջում դառնում է ողբերգություն. «Մեկ օրվա համար փող վերցնելով ու ընտրություն կատարելով՝ մարդը փոխում եւ որոշում է մեր բոլորի փոխարեն, նա մեր բոլորիս ապագայի վրա խաչ է քաշում: Ես կարծում եմ՝ պատմությունը պետք է լավ դասատու լինի մեզ համար, եւ մենք էլ լավ աշխակերտ լինենք, սթափ գնահատենք յուրաքանչյուր քաղաքական ուժին, որպեսզի հասկանաք, որ վերջիվերջ պատասխանատվությունը կրելու է ոչ միայն այն ուժը, որ պետք է գա իշխանության, այլ նաեւ մենք՝ ընտրողներս: Ժողովուրդը ինքն է որոշում իր ճակատագիրը, եւ հենց ինքն էլ, այդ կաշառքը վերցնելով, որոշում է մեր բոլորի փոխարեն»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ սխալ է ընտրությունները երկբեւեռել Նիկոլ Փաշինայնի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, պետք չէ ընտրությունը լինի անձերի միջեւ:

«Ես չեմ կարծում, որ պետք է անձերի միջեւ ընտրություններ կատարենք: Կարծում եմ՝ կարելի է մեկընդմիշտ մերժել համակարգը, ոչ թե անձին, իսկ եթե մենք մերժում ենք միայն անձին, շատ հավանական է, որ համակարգը կմեռնի, բայց կգան պարզապես նոր անձեր: Դեռ երեք տարի առաջ «Մերժի՛ր Սերժին»  կարգախոսով խնդիրրը Սերժին մերժելը չէր, այլ արատավոր համակարգի մերժումն էր: Ես շատ քիչ եմ տեսնում խոստովանություններ անցած մեր 30 տարվա վերաբերյալ, ինչն արդեն իսկ որոշակի կասկած է ներշնչում: Ես ինքս կողմնակից եմ համակարգային փոփոխություններին, ընդ որում՝ կարծում եմ՝ կան շատ կարեւոր հարցեր մեր երկրում, եւ այդ հարցերից ամենակարեւորն այն է, թե ինչպես անենք, որ վերականգնենք մեր երկրի իշխանությունն ու սուվերենությունը, հետ վերադարձնենք մեր բնակչության անվտանգությունը, որը վստահել ենք ուրիշ պետություններին: Սա շատ վտանգավոր է»,-հավելում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում երեք համերգ է նախատեսվում, որոնց ընթացքում կհնչի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների տասը ստեղծագործություն:

 

Փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի ունեցավ մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար Հայկ Կազազյանը: Համերգը ղեկավարեց դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը: Հնչեցին Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան Տեր-Թադեւոսյանի ստեղծագործություններից։

Կազազյանը, որն ամեն հնարավոր առիթ օգտագործում է հայրենիքում ելույթ ունենալու համար, նշել է՝ փառատոնը հնարավորություն է տալիս կատարել հայ հեղինակների գործեր, որոնք կա՛մ երբեք չեն հնչել, կա՛մ էլ հազվադեպ են կատարվել: «Ինձ համար էական նշանակություն ունի այն, որ ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մենակատարներն են նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երբ նրանք առնչվում են հայ հեղինակներին, հնարավոր է՝ Հայաստանում նվագելուց հետո մեր երաժշտությունը ներկայացնեն այլ համերգային ծրագրերում»,-շեշտել է ջութակահարը:

Կազազյանն օտար բեմերում պարբերաբար հնչեցնում է Միքայել Թարիվերդիեւի Ջութակի երկու  կոնցերտները եւ այլ հայ հեղինակների ստեղծագործություններ: Նա հրաշալի նմուշ է համարում Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը, որը ներկայացրեց փառատոնին: Ըստ ջութակահարի՝ այն Խաչատրյանի Ջութակի կոնցերտից հետո լավագույնն է: Նա պատմել է, որ Բաբաջանյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ  1949 թվականին կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Լեոնիդ Կոգանը, հետո այն մոռացության է մատնվել,  հետագայում Ջութակի կոնցերտը նվագել է ՀՀ վաստակավոր արտիստ Վիլլի Մոկացյանը: Կազազյանը նշել է, որ հրաշալի կլինի, եթե հնարավորություն ընձեռվի նույն ծրագրով ներկայանալ ՀՀ մարզերում եւ Արցախում:

Դիրիժոր Վահագն Պապյանի խոսքով էլ փառատոնը կարեւորագույն նախաձեռնություն է, քանի որ առիթ է ընձեռում ունկնդրելու այն ստեղծագործությունները, որոնք հաճախ չեն հնչում: «Ներկայացվում են գործեր, որոնք երբեմն մասնագետներին են անծանոթ: Գուցե այս կամ այն ստեղծագործությունը կոմպոզիտորի համար անցողիկ է, սակայն փառատոնին լրացնում է այն բացերը, որոնք կան հեղինակների ամբողջական ընկալման համար»,-շեշտել է դիրիժորը:

 

 

 




Լրահոս